“ՊԱՐԻՐ ԻՆՁ ՀԵՏ”. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՓԱՐԻԶՈՒՄ

Փարիզի կենտրոնում գտնվող Galerie de Buci պատկերասրահում տեղի ունեցավ հայաստանցի արվեստագետ, Երեւանի Գեղարվեստի ինստիտուտի, Փարիզի Կիրառական արվեստների ազգային դպրոցի շրջանավարտ Նինա Խեմչյանի “Պարիր ինձ հետ” խորագրի ներքո միավորված քանդակագործական եւ խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

Ցուցադրված էին արվեստագետի վերջին շրջանում Փարիզում կատարված աշխատանքները, որոնք արժանացան Փարիզի արվեստագիտական շրջանների եւ այցելուների հոծ խմբերի բարձր գնահատանքին:

Ցուցահանդեսի հովանավորչությունը ստանձնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:

18.05.2011