ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորի համար է. մենք իսկապես «Ուժեղ ենք միասին»

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շարունակում է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման 2-ամյակին նվիրված միջոցառումները Հայաստանում:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջից` նոյեմբերի 28-29-ը հայ լրագրողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները, ֆիլմարտադրողները, կանանց իրավունքների պաշտպաններն ու էներգաարդյունավետության ոլորտի մասնագետներ հավաքվել էին Երևանում քննարկելու, թե Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցությունը իրենց ոլորտներում ինչ դրական արդյունքներ կբերի Հայաստանի քաղաքացիներին:

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորի համար է. մենք իսկապես «Ուժեղ ենք միասին»: