Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

«Նիդերլանդների ներկայացուցիչների պալատն առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- նշվում է հայտարարության մեջ: