Թրամփի ինփիչմենթի գործը կուղարկվի Սենատ

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 228 կողմ և 193 դեմ ձայներով հավանության է արժանացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինփիչմենթի մասին բանաձևը Սենատ ուղարկելու որոշումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին բանաձևի կրկնօրինակը պետք է ստորագրի Թրամփի իմփիչմենթի հարցով մեղադրողների թիմի հետ հանդիպման արարողության ժամանակ։

Պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ հանրապետական Ադամ Շիֆը կգլխավորի մեղադրողների յոթ օրենսդիր-դեմոկրատներից կազմված խումբը։

Ինչպես նախկինում հայտնել էր Սենատի խոսնակ Միթչ Մակքոնելը իմպիչմենտի գործընթացի մասով լսումները կարող են սկսվել Սենատում հաջորդ երեքշաբթի օրը: