Խորվաթիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձյանագիրը

Խորվաթիան ավարտել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«2020թ. հունվարի 10-ին Խորվաթիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,- գրել է նա։

Նա նաև նշել է, որ Խորվաթիան 18-րդ երկիրն էր, որ տեղեկացրել է Գլխավոր քարտուղարությանը: Շվեդիան, Սլովենիան, Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը: