«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ֆինանսական գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվություն /հաշվետու ժամանակահատված` 01.01.2019-31.12.2019թ./

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ֆինանսական մուտքերը հաշվետու ժամանակահատվածում ապահովվել են Կազմակերպության վարչության անդամների կողմից կատարված անհատույց ներդրումների, ստացված անտոկոս փոխառությունների, իսկ ելքերը` ըստ Կազմակերպության բնականոն աշխատանքն ապահովող ծախսերի, ինչպես նաև հաշվետու ժամակահատվածում իրականացված ծրագրով («Խաղաղության գործընթացի կարողությունների կառուցում պաշտոնյաների համար Հայաստանում» («Եվրոպական գործընկերությունը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» (CMI) հետ համագործակցությամբ) նախատեսված ծախսերի:

Հաշվետու ժամանակահատվածում Կազմակերպության ֆինանսական մուտքերի և ելքերի ընդհանրական պատկերը ներկայացվում է ստորև`

Հաշվետու ժամանակահատված

Մուտքեր *

ՀՀ դրամով

Ելքեր

ՀՀ դրամով

01.01.2019-31.12.2019

1.329.754

1.329.181

 

* Մուտքերում ներառված է նաև 31.12.2017թ. դրությամբ Կազմակերպության դրամարկղում և բանկային հաշվեհամարում առկա մնացորդը 30.494 ՀՀ դրամի չափով:

Գույքի օգտագործում

Հաշվետու ժամանակահատվածում Կազմակերպության կողմից գույքի ձեռքբերում կամ օտարում տեղի չի ունեցել:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է Կազմակերպության հիմնական միջոցների և պաշարների գույքագրում և դուրսգրում, արդյունքում 31.12.2019թ.  դրությամբ Կազմակերպության ակտիվներում հաշվառված գույքը հետևյալն է՝ 1 թվային ֆոտոխցիկ, 1 պրոեկտոր, 1 դյուրակիր համակարգիչ, ծրագրային ապահովում Microsoft Business 2013 և ESET NOD 32: