Վիրտուալ այցելություն՝ Դալիի թատրոն-թանգարանում

Լուսանկարը՝ cheerbell.com

Իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող և սյուրռեալիզմի հիմնադիրներից Սալվադոր Դալիի թատրոն-թանգարանը գտնվում է Իսպանիայում՝ արվեստագետի հայրենի Ֆիգերաս քաղաքում:

Թանգարանում ներկայացված են Դալիի աշխատանքների միասնական ամենամեծ և առավել բազմազան հավաքածուն, որի առանցքն է կազմում նկարչի անհատական հավաքածուն:

Ի լրումն Դալիի տասնամյակների ընթացքում ստեղծած նկարների` այստեղ են նաև Դալիի քանդակները, եռաչափ կոլաժներ, մեխանիկական սարքեր և Դալիի երևակայությունից ծնված այլ հետաքրքիր նմուշներ:

Դալիի թատրոն-թանգարանում վիրտուալ այցելություն կարելի է իրականացնել հետևյալ հղմամբ՝ https://www.salvador-dali.org/en/museums/dali-theatre-museum-in-figueres/visita-virtual/?fbclid=IwAR3U8DJqL4-cnFHBLCzLn_bqzAsv3r9d57ClMOUKN_zml7QGB0XsO7VhfAs .