Արցախ․հատուկ տոն, հատուկ մթնոլորտ

Կանաչ սարեր, կապույտ սարեր։ Մաքուր օդ։ Խաղաղություն, որ տրվել է և տրվում է մեզ ծանր գնով․․․ Մայիսի 9-ն Արցախում հատուկ տոն է։ Այստեղ հատուկ միջավայր է, հատկապես 2016թ․ մայիսի 9-ին՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։

Օդում, չնայած մաքրությամբ ու տոնական տրամադրությամբ հագեցվածությանը, վառոդի փոշի է զգացվում։ Դեռ չի ավարտվել պատերազմը, լարվածությունը չի թուլացել։ Բայց դրա ներքո մայիսի 9-ի տոնական մթնոլորտն էլ ավելի է զգացվում։ Ոգի։ Միասնություն։ Պատրաստակամություն՝ պայքարելու սեփական տան, պատվի, ազատության համար․․․

Չնայած ողջ պաթոսին՝ այս խոսքերը, միևնույն է, չեն կարող արտահայտել այն զգացողությունները, որ կարող ես ունենալ այստեղ։ Ուստի, շնորհավոր ձեր տոնը։ Թող խաղաղությունն ու բարօրությունը տիրեն այս երկրում։ Եվ թող այս երկրի ապագան արժանի լինի այն սիրուն, այն ինքնազոհողությանը, այն ոգուն, որոնցով այն պաշտպանում են քաջ զինվորները․․․

Շնորհավոր մայիսի 9։

Armedia.am