Դադիվանք՝ Արցախ աշխարհի պատմության խոսող վկան

Քարվաճառի շրջանում` այնտեղ, որտեղ թեք բլրակով մերձենում են Արցախի և Մռավի լեռնաշղթաները, կա մի լեռնահովիտ: Հենց այդտեղ` բլրակի վրա է կառուցված հայկական հիասքանչ կոթողներից մեկը` Դադիվանքը կամ Խութավանքը:

Վանական համալիրի «դադի» և «խութա» անվանումների ստուգաբանությունը տրվում է երկու կերպ: Առաջինը կապված է Քրիստոսի առաքյալներից՝ Թադևոսի հետևորդ Դադիի անվան հետ: I դարում՝ 60-70թթ.-ին, նա քրիստոնեություն է քարոզել Արցախում: Սակայն ժողովուրդը, դեռևս պատրաստ չլինելով դրան, քարկոծելով սպանել է Դադիին և հուղարկավորել ներկայիս Դադիվանքի տարածքում: Երբ 301թ.-ին Հայոց աշխարհում քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն, այդ տարածքը սրբատեղի դարձավ: 310-311թթ.-ին նույնիսկ Գրիգոր Լուսավորիչն է այցելել Սուրբ Դադիի գերեզման:

Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում` 2007 թվականի հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սբ. Դադի առաքյալի մասունքները: 

Անդրադառնալով «խութա» անվանը՝ նշենք, որ «խութ» նշանակում է բլուր, հետևաբար՝ «Խութավանք» բառացի նշանակում է բլրի վրա գտնվող վանք:

Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն, որոնց հիմնական մասը կառուցվել է Զաքարյան իշխանապետության տարիներին։

Մատենագրական աղբյուրների համաձայն՝ Դադիվանքի մասին հիշատակություններ հանդիպում են 9-րդ դարից սկսած: Ինչպես վկայում են տեղում պահպանված կառույցներն ու վիմագիր արձանագրությունները՝ վանքն արդեն 12-րդ դարի առաջնորդանիստ կենտրոն էր: 

Համալիրի գլխավոր՝ կաթողիկե եկեղեցու հյուսիս-արևմտյան կողմում Սուրբ Դադի եկեղեցին է: Այն, ըստ մասնագետների, կառուցվել է 10-11-րդ դարերում: Գմբեթավոր ժամատունը, ըստ հարավային ճակատի արձանագրության, 1224 թ.-ին հիմնել է վանքի առաջնորդ Վասակ նահատակի որդին՝ Գրիգորիսը:  Դադիվանքի կենտրոնական կառույցը Կաթողիկե Սուրբ Նշան եկեղեցին է, որը 1214 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունն՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։

Կառույցին համահունչ է երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում պահպանվել են երկու խաչքարեր՝ քանդակված 1283 թվականին՝ վարպետ Աթանասի կողմից։ Դրանք, ինչպես նաև պատերին արված արձանագրությունները, 12-13-րդ դարերում տեղի ունեցած դեպքերի վկայությունն են:

Վանքի շինությունները, փաստում են նաև այն մասին, որ դարեր շարունակ եպիսկոպոսանիստ այս վայրում ապրել ու գործել են բազմաթիվ միաբաններ: Օրինակ՝ 12-րդ դարում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել, և աշխատել է իր «Դատաստանագրքի» վրա։

 Armedia.am