Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Վատիկանի օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերը։

«Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում», – ասել է Վատիկանի դիվանագիտության ղեկավարը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Վատիկանի հարաբերությունները լավ մակարդակի վրա են, և մի շարք հարցերի վերաբերյալ երկրների դիրքորոշումները համընկնում են: