ԵՄ-ն ԵԱՀԿ ՄԽ-ՈՒՄ

Եվրամիությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել` ընդլայնելու իր ներգրավվածությունը այն ձևաչափերում, ուր դեռ ներկայացված չէ, օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին ասված է մայիսի 25-ին Եվրահանձնաժողովի ընդունած “Նոր պատասխան փոփոխվող Հարեւանությանը” փաստաթղթում: Փաստաթուղթը ուղղված է Եվրոխորհրդարանին, ԵՄ Խորհրդին, Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեին եւ ԵՄ Տարածաշրջանների կոմիտեին:

“ԵՄ-ն մտադիր է ակտիվացնել իր աջակցությունը անջատված տարածաշրջաններում վստահության միջոցառումների եւ օգնության ծրագրերի ամրապնդման ուղղությամբ: ԵՄ-ն շարունակում է հադես գալ ռազմական ուժի կիրառման միջոցով սահմանների փոփոխության դեմ”, – նշված է փաստաթղթում:

Փաստաթղթում ասվում է նաեւ, որ ԵՄ-ն միջազգային այլ կազմակերպությունների եւ առանցքային գործընկերների հետ պատրաստ է զարգացնել տարբեր հետպատերազմական սցենարներ վերականգման ուղղությամբ, ինչը կարող է կարգավորման լրացուցիչ խթան դառնալ:

ԵՄ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում ինստիտուցիոնալ մակարդակով ներկայացված չէ: Սովորաբար Ֆրանսիան, որը համանախագահում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ հանդես է գալիս Եվրամիության անունից:

27.05.2011