ԼՈՆԴՈՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆԸ ԿԹՈՂՆԻ՞ ԿԱՆԱՉ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մեծ խոստումներ են տրվել Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի “կայուն” լինելու մասին: Սա առաջ է բերում Լոնդոնի Օլիմպիական խաղերի համար կառուցվող համալիրի կանաչ ապագայի հարցը Խաղերից հետո:

Արդեն բնապահպանների ուշադրության կենտրոնում է այն հարցը, թե ինչ է լինելու այն 45 հեկտար կանաչապատ տարածքի հետ, որն արդեն ուրվագծված է համալիրի քարտեզին: Արդյո՞ք այնտեղ կսկսեն գորտեր բազմանալ և բալենիներ ծաղկել:

Բնապահպանական հանձնաժողովի նաաագահ Մուրադ Քուրեշիին հատկապես հետաքրքրում է Խացերի 6 “կայունության գործընկերների”` BMW, BP, BT, Cisco, EDF Energy and GE և այլ կոմերցիոն ընկերությունների ներդրումները համալիրը դարձնել խոստացված “կայուն ապագայի հիմքը”: Ոչ պակաս հետաքրքրության առարկա է նաև, թե ինչպես Օլիմպիական Համալիրի Ժառանգության Ընկերությունը` ապագա քաղաքային զարգացման կորպորացիան, կապահովի այս ամենը: Համալիրի ջրմուղը առանձնահատուկ ուշադրության է արժանի: Լի գետը, որ անցնում է համալիրի միջով, մայրաքաղաք ջուր մատակարարող հիմնական աղբյուրն է, և ինչպես Քուրեշին է նշում, “Լոնդոնը կարող է կանգնել երաշտի փաստի առաջ և մենք արդեն ննդիրներ ունենք մատակարարման հետ կապված”:

Ինչ վերաբերում է գալիք Օլիմպիական խաղերին, Քուրեշին, ով որպես Խաղերի մեծ երկրպագու մասնակցել է Աթենքի, Սիդնեյի և Պեկինի Խաղերին, հստակ և ծայրահեղ տեսակետ է արտահայտում. “Եթե ցանկություն կա, որ Խաղերը երկարաժամկետ կայունության միտում ունենան, ըստ իս` դրանք պետք է ացնկացվենք մեկ` մշտական տանը: Գիտեմ, ՄԻջազգային Օլիմպիական հանձնաժողովը բավականին ուրախ է տարբեր քաղաքաքներում բազմազան միջոցառումներ անցկացնելով, բայց եթե հիմնվում ես մի մշտական վայրում, միակ առկա խնդիրը կայունության ապահովման տեսանկյունից  փոխադրամիջոցների մասին հոգ տանելն է, քանզի մյուս բոլոր բաները հիմնականում մնում են կայուն:”

30.05.2011