ԷՇԹՈՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը այսօր արել է հետևյալ հայտարարությունը`

“Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի նախագահի կողմից առաջարկված և մայիսի 26-ին խորհրդարանի կողմից հաստատված ընդհանուր համաներումը:
Ես նաև ողջունում եմ նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը` վերսկսելու 2008թ. ընտրություններին հաջորդած դեպքերի հետաքննությունը:
Սրանք կարևոր զարգացումներ են Հայաստանի համար, որոնք համապատասխանում են ԵՄ կողմից վաղուց հնչեցրած պահանջներին և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկներին: Խրախուսում եմ Հայաստանի քաղաքական ուժերին օգտվել այս հնարավորությունից` վերսկսելու իրենց երկխոսությունը”:

30.05.2011