ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱԾՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում, հունիսի 1-ին նշում են երեխաների իրավունքների պաշտպանության օրը:

1925 թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ը ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը եւ 1989 թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով ըստ էության երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ, որից հետո 1996 թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Այս օրը հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:

01.06.2011