ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) հերթական այցը տարածաշրջան նախատեսվում է հունիսի երկրորդ տասնօրյակին:

Նախնական տեղեկություններով` հունիսի 25-ին Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ տեղի կուենենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:


Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները մայիսի 26-ին Մեծ ութնյակի գագաթաժողովի ժամանակ արած իրենց հայտարարությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ էին արել քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք գագաթաժողովի ընթացքում ավարտել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքները։


03.06.2011