ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՔՅԱԲԱԲԸ

Բրիտանացի խոհարարը որոշել է ավելի համեղ դարձնել սվորական քյաբաբը և դրա պատրաստման համար ընտրել է ամենաընտիր բաղադրիչները: Արդյունքում ճաշատեսակի արժեքը կազմել է 750 ֆունտ-ստերլինգ (842 եվրո):

“Քյաբաբների արքան” պատրաստված է Պիրինեյներից բերված կաթնային գառնուկի մսից և փաթաթված է զաֆրանով բլիթի մեջ: Ճաշատեսակը մատուցվում է սառեցված Scotch Bonnet-ով և Krug շամպայնով: Նրա մեջ նաև այլ էկզոտիկ բաղադրիչներ, օրինակ “ցլի սիրտ” լոլիկներ և ֆետա տեսակի պանիր:

Խոհարար Էնդրյու Բեյթսը խոհարարական արվեստի գործը զարդարել է ոսկյա տերևներով: Նրա խոսքերով, նա սովորական քյաբաբ է գնել, ուսումնասիրել է դրա բաղադրիչները և մտածել,թե ինչպես կարելի է այն ավելի լավը դարձնել:

06.06.2011