«ԱՐՄԵՆԻԱ EXPO 2011»

Տասնմեկերորդ ունիվերսալ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական «Արմենիա EXPO 2011» համաժողովը, նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին, տեղի կունենա սեպտեմբերի 16-18-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Համաժողովի նպատակն է սպառման նոր շուկաների որոնումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ, հանրապետության տնտեսական ներուժի ցուցադրումը, նոր գործընկերների որոնումը»,-ասվում է LOGOS EXPO Center-ի կազմակերպչի պաշտոնական կայքում:

«Արմենիա EXPO 2011» համաժողովը լայն տարածում ստացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ մի շարք այլ երկրներում և անց է կացվում արդեն մի քանի տարի շարունակ:

Ամեն տարվա հետ ցուցահանդեսն ընդլայնում է իր մասնակիցների շրջանակները, ներգրավելով տնտեսության ու մասնակից կազմակերպությունների նոր ոլորտներ, զգալի ներդրում ունենալով կարևորագույն բնագավառների զարգացման հարցում:

13.06.2011