ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Երեւանում եւ որոշ մարզերում կնշվի Երաժշտության տոնը:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն այս առիթով նշել է, որ այս տարվա առանձնահատկությունն այն է, որ միջոցառումները հարստացել են մանկապատանեական եւ արտասահմանյան խմբերի ելույթներով:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն էլ ասել է, որ այս տոնը հայ-ֆրանսիական մշակութային փոխհարաբերությունների սերտացման ապացույցն է:
Տոնի առիթով միջոցառումներ են կազմակերպվում Հաղթանակի զբոսայգում, Ազատության հրապարակում, Կոնսերվատորիայի, Սիրահարների այգիներում, Կասկադի համալիրում եւ այլն:
Նշենք, որ երաժշտության օրը առաջին անգամ սկսել են տոնել Ֆրանսիայում 30 տարի առաջ, իսկ այժմ այն նշվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում:

21.06.2011