ԵՎՐԱԳՈՏԻՆ ԿԴԱԴԱՐԻ՞ ԻՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոյի գոտին կարող է դադարեցնել իր գոյությունն արդեն 2013թ.: Ինչպես կարծում են Centre for Economics and Business Research (CEBR) հետազոտական ընկերության փորձագետները, բանն այն է, որ նվազում է հարեւաններին ֆինանսապես օգնելու մասնակից-երկրների պատրաստակամությունը:

Եվրոյի ամրապնդումն ու պետական ծախսերի կրճատումը դառնալու են զգալի խոչընդոտներ Հարավային Եվրոպայի երկրներում տնտեսական վերականգնման ճանապարհին: Այդկերպ, կենտրոնի եւ ծայրամասերի միջեւ անդունդը կխորանա:

Ըստ փորձագետների, Եվրոպայի խոշորագույն տնտեսությունում` Գերմանիայում աճելու է դժգոհությունը ֆինանսապես թույլ երկրներին օգնություն ցույց տալու հարցում:

22.06.2011