ԵԽԽՎ. 26 ՀԱՐՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ով այսօր` հունիսի 22-ին ելույթ է ունենալու Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հարցեր տալու համար հերթագրվել են 26 պատգամավորներ: Այդ մասին Ստրասբուրգից հայտնել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքով, հերթագրվածներից հինգը ադրբեջանական պատվիրակության անդամներ են, կան պատվիրակներ Ֆրանսիայից, Լիտվայից, Շվեյցարիայից, Իռլանդիայից, Իտալիայից, Մոլդովայից, նաեւ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Նշենք, որ ըստ ընթացակարգի, ելույթի եւ հարցերի համար հատկացվում է 1 ժամ. ամեն հարցի համար հատկացված է 30 վայրկյան:

22.06.2011