«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011»

«Մանկական եվրատեսիլ2011» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի դիմումներն ընդունվում են մինչև 2011թ. hուլիսի 20-ը:

Ինչպես տեղեկանում ենք eurovision.am կայքից, մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան այն երեխաները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի: Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի միայն հայերեն, իսկ տևողությունը` 2 րոպե 30 վայրկյանից մինչև 2 րոպե 45 վայրկյան: Բեմում պետք է լինի վեց երեխա:

Երգի ստեղծման մեջ պետք է ակտիվ մասնակցություն ունենան 10-15 տարեկան երեխաները: 2008 թվականից պաշտոնապես թույլատրվում է մեծահասակներին օգնել երեխաներին՝ գրել երգեր մրցույթի համար՝ այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին:

«Մանկական եվրատեսիլ2011» մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Անցած տարի Մինսկում մրցույթը հաղթեց Վլադիմիր Արզումանյանը` իր “Մամա” երգով՝ հավաքելով 120 միավոր:

24.06.2011