«ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է» ԵՄ ԱՄԵՆԱԽՑԱՆՎԱԾ ՔԱՂԱՔԸ

Եվրոպայում անց կացված հետազոտության արդյունքում ԵՄ ամենախցանված քաղաք է ճանաչվել Բրյուսելը: Այնուհետև ցուցակը շարունակում են Վարշավան, Լոնդոնը, Վրոցլավն ու Տուլուզը:

Դուբլինը հռչակվել է Եվրոպայի ամենաքիչ խցանված քաղաքներից մեկը: Հետաքրքիրն այն է, որ անցյալ տարի կատարած հետազոտության արդյունքներով Դուբլինը գրեթե գլխավորում էր խցանված քաղաքների ցուցակը: Սակայն աճող գործազրկության և վառելիքի գների պատճառով գնալով ավելի քիչ մարդիկ են քաղաքում երթևեկում ավտոմեքենաներով: Արդյունքում, Դուբլինում երթևեկության ցուցանիշը անկում է կատարել 9,7%-ով:

Մեքենաների երթևեկությունից ամենաազատ քաղաքը գերմանական Քյոլնն է:

27.06.2011