ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ

Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպում է դասական համերգ հայտնի սոպրանո Աննա Սամուիլի մասնակցությամբ: Համերգը տեղի է ունենալու ս.թ. հունիսի 28-ին, ժամը` 19 :00 Արամ Խաչատրյան համերգասրահում: Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն` պատվիրակությունը` Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին, կազմակերպում է Եվրոպայի օրվան նվիրված դասական համերգներ: Այս տարի ԵՄ պատվիրակությունն արդեն սկսել է Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունները բացօթյա հանրային միջոցառմամբ, որը տեղի ունեցավ ս.թ. մայիսի 21-ին Սիրահարների այգում :

Աննա Սամուիլը հայտնի սոպրանո է, ով Բեռլինի Deutsche Staatsoper-ի առաջատար երգչուհին է: Նա այս համերգաշրջանում կատարելու է «Չղջիկ», «Սիրո ըմպելիք», «Այսպես են վարվում բոլորը», «Տրավիատա» օպերաների գլխավոր դերերգերը, ինչպես նաև մասնակցելու է Նոր տարվա ամենամյա համերգին և Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի կատարմանը` Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ: Տիկին Սամուիլը մասնակցել է համաշխարհային հայտնի փառատոններին և հրավիրվել այնպիսի հռչակված թատրոններ, ինչպիսիք են Metropolitan Opera (Նյու Յորք), Teatro Alla Scala (Միլան), Salzburg Festival, Bunka Kaikan (Տոկիո), Bayerische Staatsoper (Մյունխեն), Royal Opera House Covent Garden (Լոնդոն) և այլն: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք`http://www.annasamuil.de.

27.06.2011

Աղբյուր`ՀՀ-ում ԵՄ Պատվիրակության լրահոս