ՇՎԵՅՑԱՐԻԱ. ՏՈՒԳԱՆՔ` ՊՈՒՐԱԿՆԵՐՈՒՄ ԱՂԲ ԹԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Եղանակի տաքացմանը զուգահեռ Շվեյցարիայում սրվել է աղբի հարցը: Իշխանությունները լայնամասշտաբ գործունեություն են ծավալում` բացատրելու քաղաքացիներին, որ աղբն անհրաժեշտ է հավաքել: Արևմտյան կոմունաներում ոստիկանությունը սկսել է “Ավելի գեղեցիկ քաղաք” առաքելությունը: Լոզանում նրանք կսկսեն տոպրակներ բաժանել, որոնց մեջ կլինեն հատուկ տարաներ և շոր:

Հուլիսի 1-ից կսկսի գործել մաքրության ոտիկանությունը: Նրա խնդիրներից մեկը կլինի փողոցներն աղտոտողների զգուշացումը: Ապագայում նախատեսվում է նաև տուգանք մտցնել հասարակական վայրերում աղբ նետելու համար: Նման պրակտիկա արդեն կիրառվում է գերմանախոս Շվեյցարիայում:

Օրինակ, ծխախոտի մնացորդը փողոցում նետելու համար տուգանվում են 20 ֆրանկով, իսկ բնության գրկում հանգստից հետո աղբ թողնելու համար քաղաքացիները կարող են տուգանել 250 ֆրանկով:

29.06.2011