ՔՐԻՍՏԻՆ ԼԱԳԱՐԴԸ` ԱՄՀ-Ի ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

Արժույթի միջազգային հիմնադրամի նոր ղեկավար է դարձել Քրիստին Լագարդը: Տեղեկատվության համաձայն, որոշումն ընդունվել է հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից:

ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնում Լագարդը նշանակվել է հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:

Forbes ամսագրի 2009թ.-ին հրապարակած աշխարհի ամենազդեցիկ կանանց ցուցակում Քրիստին Լագարդը զբաղեցրել է 17-րդ տեղը: Նույն թվականին The Financial Times-ը Լագարդին ճանաչել է Եվրագոտու լավագույն ֆինանսների նախարար:

Հիշեցնենք, ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը սկանդալի պատճառով հրաժարական էր ներկայացրել:

29.06.2011