ԽՈՐՎԱԹԻԱՆ ԿՄԻԱՆԱ ԵՄ-ԻՆ

Հունիսի 30-ին Խորվաթիան պաշտոնապես ավարտել է Եվրամիության անդամակցության բանակցությունները, որոնք շարունակվում էին վեց տարի:
Եվրամիության հայտարարության համաձայն` Խորվաթիան կմիանա ԵՄ-ին 2013թ. հուլիսի 1-ին` դառնալով կազմակերպության 28-րդ մասնակից-պետությունը:

Ակնկալվում է, որ Խորվաթիայի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի 2011թ. վերջին, որից հետո այն կվավերացնեն ԵՄ երկրները:
ԵՄ-ին Խորվաթիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները մեկնարկել էին 2005թ-ին, սակայն գործընթացը ձգձգվում էր Սլովենիայի հետ ունեցած տարածքային վեճի պատճառով: Սլովենիան 2008թ. լինելով ԵՄ անդամ` վետո էր դրել Խորվաթիայի անդամակցության վրա, սակայն վեճի կարգավորումը միջազգային արբիտրաժին փոխանցվելուց հետո չեղյալ էր հայտարարել այն:

01.07.2011