ԱՊՀ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏԻՆ ՉԻ ԽԱՆԳԱՐԻ ԵՄ ԱՍՈՑԱՑՄԱՆ

ԱՊՀ երկրների միջեւ ազատ առևտրի գոտու ստեղծումը չի խանգարում Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի կնքմանը, որի մի մասն է կազմում ԵՄ երկրների հետ ազատ առեւտրային հարաբերությունների մեջ մտնելը: Այդ մասին հայնտել է Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Վալերի Պյատնիցկին:

“Եթե մենք խոսում ենք ազատ առեւտրի մասին, ապա այն կարող է համաձայնեցվել այնքանով, որքան հարկավոր է: Բացի այդ, Եվրամիության հետ համաձայնագիրը պարզապես համաձայնագիր չէ առեւտրի մասին, այն ենթադրում է հարաբերությունների խորացում բոլոր ոլորտներում, դա զարգացման համաձայնագիր է”,- նշել է Պյատնիցկին:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպում նեղ շրջանակում, որի ժամանակ հստակեցվել են ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանները, որոնց հաստատման շուրջ քննարկումները տեղափոխվել են մյուս հանդիպում: Վերջինս, հավանաբար, կանցկացվի հոկտեմբերին Սանկտ-Պետերբուրգում:

04.07.2011