ԼԱԳԱՐԴԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԱՄՀ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԴԵՄ ԱՌ ԴԵՄ

Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար Քրիսթին Լագարդն այսօրվանից կսկսի ղեկավարել Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ):

Ինչպես փոխանցում է BBC” գործակալության տնտեսական բաժնի լուսաբանող Էնդրյու Ուոքերը “ԱՄՀ նախորդ բոլոր 10 ղեկավարները եղել են եվրոպացի, իսկ այժմ եվրոպան ԱՄՀ առջեւ մեծ խնդիրներ է առաջադրում”: Մոտակա մի քանի օրերի ընթացում Լագարդը ստիպված է որոշել` տրամադրե՞լ Հունաստանին ֆինանսական օժանդակության հերթական տրանշը, թե՞ ոչ:

Ուոքերի կարծիքով, Լագարդի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից է հանդիսանում հասկանալ կարիք կա՞ հասնելու այն բանին, որ Հունաստանում ու ճգնաժամային մյուս երկրներում թույլ չտրվի դեֆոլտ, թե՞ ոչ:
Փորձագետների կարծիքով, եվրագոտու հարցերի հետ ԱՄՀ առջեւ կան նաեւ այլ շտապ հարցեր:

BBC”-ի Վաշինգթոնի թղթակցի խոսքերով այդ խնդիրներն են Չինաստանում ինֆլյացիայի բարձր մակարդակը, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում տնտեսական աճի դանդաղ տեմպերը, ինչպես նաեւ` որոշ զարգացած երկրների “տնտեսական հրդեհը”:

Հիշեցնենք, որ Լագարդը ԱՄՀ ղեկավարի պաշտոնում ընտրվել է հունիսի վերջին` նախկին ղեկավարի` Դոմինիկ Սթրոս-Կանի պաշտոնանկումից հետո:

06.07.2011