ԵՎՐՈՊԱՅԻ “ԱՄԵՆԱ” ՔԱՂԱՔՆԵՐԸ

Բրիտանական Բերմինգեմը ճանաչվել է Եվրոպայի ամենաձանձրալի և ոչ ռոմանտիկ քաղաքը: Մինչդեռ Բրիտանիայի մայրաքաղաքը ամենահարմարավետ և միաժամանակ ամենաթանկ քաղաքն է ճանաչվել: Լոնդոնը նաև երկրորդ տեղն է զբաղեցրել “Ամենա ոչ հյուրասեր” քաղաք անվանակարգում, ըստ TripAdvisor գործակալության կատարած հետազոտտության:

Արդյունքները ստացվել են 3523 զբոսաշրջիկների միջև անց կացրած հետազոտության արդյունքում:

Փարիզը ճանաչվել է Եվրոպայի ամենախիտ բնակեցված քաղաքը, ամենից ոչ հյուրասեր բնակիչներով: Վենետիկը ամենառոմանտիկ, Ցյուրիխը՝ ամենամաքուր, իսկ Ստոկհոլմը՝ ամենաանվտանգ քաղաքն է:

08.07.2011