ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵԶԱԿԻ ԳՐՔԵՐԻՑ ՄԵԿԸ

Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի տաճարից, որտեղ պահպանվում են Հակոբ առաքյալի մասունքները, գողացել են XII դարի առաջին կեսին պատկանող «Codex Calixtinus» ձեռագիրը: Այն համարվում է աշխարհի ամենաեզակի գրքերից մեկը:

Ինչպես Վատիկանի “LOsservatore Romano” թերթին հայտնել է տաճարի արխիվագետ Խոսե ֆերնանդեսը, գրքի անհետացումը նկատել է հուլիսի 5-ին, որից հետո էլ անմիջապես ոստիկանություն է դիմել:

“Առաջին անգամ մեր արխիվից գիրք է անհետացել, եւ մենք խնդրում ենք Հակոբ առաքյալին օգնել այն նորից ձեռք բերել”,-ասել է արխիվագետը:

Կատարվում է հետաքննություն, որում ներգրավված են տարածաշրջանի լավագույն մասնագետները:

08.07.2011