ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԸ ԳԱՆՁ Է ԳՏԵԼ

Ֆրանսիայի հարավում գտնվող Միլո քաղաքում ամուսնական զույգը տան նկուղում գանձ է գտել՝ կազմված ոսկե կոպեկներից, որոնք պատկանում էին 1595-1789թթ.-ին:

Մասնագետի խոսքերով ամենաթանկ կոպեկը 1640թ.-ի կրկնակի լուիդորն էր, Լյուդովիկ 13-րդ: Այն այսօր գնահատվում է 6500 եվրո:

Ամուսնական զույգը գերադասել է չբարձրաձայնել իրենց ազգանունը: Նրանք բնակվում են քաղաքի ամենահին փողոցներից մեկում: Ըստ ֆրանսիական օրենքի, ամուսնական զույգը իրավունք ունի իր մոտ թողնել գանձը, քանի որ այն գտնվել է նրանց սեփական տարածքում:

11.07.2011