ՋՈՒՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ՞ Է ԵՄ ՔԱՂԱՔՆԵՐԻ 2/3-Ը

Համաշխարհային բանկի (ՀԲ) կլիմայական փոփոխությունների բաժնի հատուկ խորհրդական Էնդրյու Սթիրի կարծիքով, եվրոպական քաղաքների երկու երրոդը մոտ ապագայում կարող է ջրի տակ հայտնվել: Վտանգի տակ է գտնվում 350 միլիոն մարդու կյանք:

Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ գալիք հարյուրամյակի ընթացքում ջուրը կարող է խոշոր ծովային գերտերություններ ծածկել:

Այսպես, մինչև դարավերջ ջրի տակ կանցնեն Իսլանդիայի մի մասը, փաստացի ամբողջ Շոտլանդիան և շատ հյուսիսային կզիներ: Ջրհեղեղի սպառնալիքի տակ են նաև Դանիան և Նիդեռլանդները: Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Կանադայի ցամաքում մնացած տարածնքերում բնակություն հաստատելը գրեթե անհնարին կլինի:

13.07.2011