ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԵԿՈ

Հուլիսի 15-ին Երեւանում Հայաստանի երիտասաaրդական հիմնադրամում տեղի կունենա Եվրոպական մշակութային երեկո։ Միջոցառմանը մասնակցելու են ավելի քան 20 երիտասարդներ եվրոպական 15 երկրներից: Երեկոյի ընթացքում եվրոպացի երիտասարդները կներկայացնեն իրենց մշակույթը, խոհանոցը, երգն ու պարը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ միջոցառման նպատակն է իրազեկել հայ երիտասարդներին եվրոպական մշակույթի մասին և նպաստել միջմշակութային հաղորդակցմանը:
Եվրոպական մշակութային երեկոյի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ “Երեւանի եվրոպական ուսանողների ֆորում” ասոցիացիա” երիտասարդական հասարակական կազմակերպությունը (AEGEE-Երեւան)։
Երեկոն իրականացվում է “Միջմշակութային ամառային համալսարան” ծրագրի շրջանակներում: