
ՖԻՆՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ԿՈՆՅԱԿ ԱՐՏԱԴՐԵԼ
ԵՄ առևտրային վեճերի հարցերով դատարանն արգելել է ֆինական կազմակերպությանը կոնյակ արտադրել:
Վեճը ծագել է Gust ֆիննական կազմակերպության շուրջ: Ֆրանսիացի արտադրողներն անմիջապես օգտվել են այդ առիթից և դիմել դատարան՝ հայտարարելով, որ “ֆիննական կոնյակ” հասկացողություն գոյություն չունի:
Դատարանը պաշտպանել է ֆրանսիացիներին և ստիպել ֆիննական կազմակեպություններին պիտակների վրայից հեռացնել “կոնյակ” բառը, քանի որ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում չարտադրված խմիչքը չի կարող կոնյակ կոչվել:
18.07.2011