ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՏԱԼԻԱՅԻ ԱՉՔԵՐՈՎ

Marie Claire Travel հայտնի ամսագրի իտալական տարբերակը 2011թ. հուլիս-օգոստոս համարում Հայաստանի մասին 20 էջանոց մեծածավալ հոդված է հրապարակել` «Ուր շնչում են քարերը. ուխտագնացություն դեպի Քրիստոնեական Հայաստանի սիրտը» (“Dove la pietra respira. Peregrinazione nel cuore dell’Armenia Cristiana”) խորագրի ներքո:

Ամսագիրն ընթերցողներին է ներկայացնում հայկական պատմամշակութային և հոգևոր հարուստ ժառանգությունը, ինչպես նաև ներկայիս Հայաստանի Հանրապետությունը: Հոդվածում առկա են բարձրորակ լուսանկարներ և բազմապիսի տեղեկություններ Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար:

20.07.2011