ԲԵԼԳԻԱՆ 180 ՏԱՐԵԿԱՆ Է

Բելգիացիներն այսօր նշում են իրենց պետականության 180-ամյակը: Այս տարի Բելգիայի ազգային տոնը մռայլված է թագավորության քաղաքական խնդիրների ներքո: Ավանդույթի համաձայն հեռուստատեսությամբ հանդես գալով` 77-ամյա թագավոր Ալբերտ Երկրորդն իր ելույթով հայրենակիցներին կոչ է արել «մտահոգվել թագավորության ապագայով»: Կոչը մասնավորապես վերաբերում էր ֆլամանդական և ֆրանկոֆոն քաղաքական գործիչներին, հաղորդում է Euronews-ը:

«Մենք շնորհակալ ենք թագավորին: Նա մեր երկրի կայունության միակ օղակն է: Հպարտ ենք, որ բելգիացիներ ենք: Այսօր մեր ազգային տոնն է: Թագավորին երկար կյանք ենք մաղթում»,- ասում են Բրյուսելի բնակիչները:

22.07.2011