ԳՈՐԱՆ ՀԱՋԻՉՆ ԱՅՍՕՐ «ԿՈՒՂԵՎՈՐՎԻ» ՀԱԱԳԱ

Այսօր Սերբիայի իշխանությունները մտադիր են էքստրադիցիայի ենթարկել Հաագա խորվաթական սերբերի նախկին առաջնորդ Գորան Հաջիչին, ով մեղադրվում է ռազմական հանցագործություններում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

1991-95 թթ. Խորվաթիայում ընթացող պատերազմի ժամանակ Հաջիչը ղեկավարում էր խորվաթական սերբերի ջոկատը, ինչպես նաև Сербская Краина ինքնահռչակ հանրապետության առաջնորդն էր:

Ռազմական հանցագործությունների հարցերով Հաագայի միջազգային դատարանը Հաջիչին մեղադրում է 14 հոդվածներում` ներառյալ ռազմական հանցագործություններ, հանցագործություններ մարդկության դեմ, սպանություններ, կախաղաններ, կտտանքներ և մոտ 20 հազար մարդկանց աքսոր Վուկովար քաղաքից:

Նշենք, որ Գորան Հաջիչը վերջին` 161-րդն է ՄԱԿ-ի` Հաագայում գտնվող ռազմական հանցագործությունների հարցերով տրիբունալի հրամանագրով միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանցից, ովքեր մեղադրվում են նախկին Հարավսլավիայում կատարած ռազմական հանցագործություններում:

22.07.2011