
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑՈՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին Հարավային կովկաս կժամանի վեցօրյա այցով: Համաձայն Լեհաստանի մամլո քարտուղարության հաղորդման` նախատեսվում են տարածաշրջանի առաջնորդների հետ քննարկումներ երկկողմ համագործակցության, ինչպես նաեւ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման շուրջ: Ակնկալվում է, որ անդրադարձ կլինի նաեւ տարածաշրջանային հակամարտությունների խնդրին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` Կոմարովսկուն այցի ժամանակ ուղեկցելու են արտաքին գործերի, էկոնոմիկայի եւ մշակույթի նախարարները, ինչպես նաեւ մի խումբ գործարարներ:
25.07.2011