ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ «ԴԻՍՆԵՅԼԵՆԴ» ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Վարշավան հայտարարել է մի ծրագրի մեկնարկի մասին, որով նախատեսվում է Փարիզի Դինեսյլենդին մրցակից կառուցել։ Վարշավայից 40 կմ հեռավորության վրա 140 հա տարածքի վրա կառուցվելու է Adventure World Warsaw ժամանցային պուրակը։ Կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2012-ին:

«Մենք նախատեսնում ենք տարեկան 2 մլն այցելու ունենալ»,- հատարարել է Las Palm կազմակերպության ղեկավար Պիտեր Յան Մալդերը, որը կոորդինացնում է շինարարությունը և հետագայում ղեկավարելու է պուրակը։

Պուրակը նախատեսվում է բացել 2014թ. գարնանը։ Ծրագրի ընդհանուր արժողությունը 400մլն եվրո է, որը տրամադրում է Լյուքսեմբուրգի միջազգային ներդնողների կոնսորցիումը։

25.07.2011