ՏՈՒԳԱՆՔ` ԿՈՎԻ ԶԱՆԳԸ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Բավարիայի ոստիկանությունը 500 եվրոյով տուգանել է հոլանդացի զբոսաշրջիկին կովի վզից զանգ գողանալու համար։

Դեպքը տեղի է ունեցել Մյունխենի մոտակայքում գտնվող ֆերմայում։ Գողության պահին զբոսաշրջիկին տեսել է ֆերմերը, երբ նա կովի վզից հանում էր 200 եվրո արժողությամբ զանգը։ Նա ասել է, որ պատրաստվում էր վերցնել զանգը` որպես հուշանվեր։ Տուգանքը վճարելուց հետո նրան ազատ են արձակել։

27.07.2011