ԴԱԼԻԻ ՆԿԱՐՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻՆՉ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10

«Մարդիկ առեղծվածներ են սիրում, և դա է պատճառը, որ նրանք սիրում են իմ նկարները»,- ասում էր Դալին: Եթե դուք գտնվում եք Հայաստանում մինչև ուշ աշուն, և եթե առեղծվածի սիրահար եք, ապա անպայման այցելեք Հայաստանի Ազգային Պատկերասրահում կազմակերպվող «Դալին և սյուրռեալիստները» տպագիր գրաֆիկների էքսկլյուզիվ ցուցահանդեսին: Ցուցահանդեսին ներկայացվելու են Լոս Անջելեսի «Քրիստին Արժիլե» պատկերասրահից բերված 160 աշխատանքներ:

Դալիի աշխատանքներից բացի կցուցադրվեն նաև հայազգի սյուրռեալիստների աշխատանքներ: Վերջիններիս թվում են Սերգեյ Փարաջանովը, Երվանդ Քոչարը, Արշիլ Գորկին, Մարտին Պետրոսյանը և Ռուդոլֆ Պողոսյանը:

Մասնագետների կարծիքով ցուցահանդեսը համարվում է էքսկլյուզիվ, քանի որ նման համաշխարհային մեծության նկարիչի նկարների ցուցահանդես վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում չի կազմակերպվել: ըստ մասնագետների` այս ցուցահանդեսը բացում է սյուրռեալիզմի ամառը Հայաստանում, որը կնշանավորվի սյուրռեալիզմի մասին նաև այլ ցուցահանդեսներով և իրադարձություններով:

27.07.2011