ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՄԵՆԱԵՐԿԱՐԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ

Գերմանիայի քաղաքացիները Եվրամիության բոլոր անդամ-երկրների շարքում ունեն ամենաերկար արձակուրդները: Միջինում գերմանիայի ցանկացած աշխատող ունի տարեկան 30 ոչ աշխատանքային օր:

Այս “անվանակարգում” Գերմանիան առաջնորդի դիրքեր է զբաղեցրել նաև հավելյան 10 ոչ աշխատանքային օրերի շնորհիվ, որոնք, ի դեպ, վճարվող են: Սա Եվրամիությունում ռեկորդային ցուցանիշ է: Եթե տոնական օրերն ու արձակուրդային օրերը միավորենք, ապա կստացվի տարեկան 40 արձակուրդային օր:

Նշենք, որ Եվրամիությունում միջինում արձակուրդային օրերը կազմում են 25 օր, որին ավելանում են 10 տոնական օր: Արդյունքում` 35 արձակուրդային օր միջինում:

29.07.2011