ԼՈՆԴՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ 2012-Ի ՄԵԴԱԼՆԵՐԸ

Մեծ Բրիտանիան պատրաստվում է 2012թ. Օլիմպիադայի անցկացմանը: Լոնդոնում անցկացված տոնական արարողության ժամանակ արքայադուստր Աննան առաջին անգամ հասարակայնորեն ներկայացրել էր աշխարհում ամենամեծը նախատեսվող Խաղերի մեդալների դիզայնները: Դրանց հեղինակն է բրիտանացի նկարիչ Դեվիդ Ուոտկինսը:

Մեդալները կպատրասվեն Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամական տանը և կլինեն այնպիսի մետաղից, որը դուրս է բերվել ԱՄՆ-ում և Մոնղոլիայում բրիտանական Rio Tinto ընկերությանը պատկանող հանքերից: Ոսկե, արծաթե, բրոնզե կլոր մեդալների վրա պատկերված կլինեն խորանարդի մեջ լոնդոնյան Խաղերի լոգոտիպը` շրջանակված բազմաթիվ ճառագայթներով, իսկ մեդալների հակառ կողմում պատկերված կլինի հաղթանակի աստվածուհի Նիկան և Թեմզա գետը:

29.07.2011