ՀԱՅԱՍՏԱՆ – ԻՌԼԱՆԴԻԱ 71:59

Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականը 71:59 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի հավաքականի նկատմամբ:

Մակեդոնիայում մենկարկած այս տարիքային խմբի Եվրոպայի B դիվիզիոնի, C խմբի մրցաշարը մոտենում է իր ավարտին: Այս խաղից առաջ մեր հավաքականը հանդիպել էր նաև Շվեդիայի, Սլովակիայի և Հունգարիայի թիմերի հետ: Շվեդերին և հունգարացիներին մեր թիմը պարտվել է համապատասխանաբար 79:85 և 58:78 հաշվով, իսկ սլովակների նկատմամբ հաղթանակ տարել 76:52 հաշվով:

Այսպիսով Հայաստանի հավաքականը 4 խաղերի արդյունքում հավաքած 6 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Մեր թիմի վերջին հանդիպումն այս փուլում կլինի Շվեյցարիայի հավաքականի հետ:

01.08.2011