
APPLE-ն ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՏ ՓՈՂ ՈՒՆԻ
Ամերիկյան Apple կորպորացիայի հաշվին ավելի շատ փող կա, քան ԱՄՆ կառավարության հաշվեկշռում:
ԱՄՆ գանձարանի վերջին տվյալների համաձայն, աշխարհի խոշորագոյւն տնտեսության ունեցող երկրի գործարքային հաշվեկշիռը կազմել է 73.7 մլրդ դոլար, մինչդեռ Սթիվ Ջոբսի պահուստները կազմել են 76.4 մլրդ դոլար:
Ավելացնենք` ԱՄՆ Կոնգրեսի ներքին պալատը հերթական անգամ հետաձգել է պետական պարտքի վերին սահմանի բարձրացման շուրջ քվերակությունը: Նշենք, որ տվյալ պահին ԱՄՆ պետ. պարտքի վերին սահմանը գտնվում է 14.3 տրլն դոլար մակարդակի վրա:
01.08.2011