ԹՈՒԹԱՆՀԱՄՈՆԻ ԳԱՆՁԵՐԸ ՎԵՐԴԱՐՁՎԵՑԻՆ ԵԳԻՊՏՈՍ

Եգիպտական փարավոն Թութանհամոնի դամբարանում հայտնաբերված 19 տարատեսակ իրերն ԱՄՆ-ն վերադարձրել է Եգիպտոսին: Խոսքը կենդանիների ոչ մեծ արձանիկների եւ ոսկյա զարդերի մասին է:

Նշենք, որ դրանք նախորդ դարի 20-ական թթ.-ից  գնտվել են Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում: Հնագույն իրերը պատմական հայրենիք տեղափոխելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս անցյալ տարվանից:

Այժմ թանկարժեք իրերը կցուցադրվեն Կահիրեում` Եգիպտական թանգարանում, որտեղ էլ գտնվում են Թութանհամոնի դամբարանի գանձերի զգալի մասը:

03.08.2011