ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Ստորին Սաքսոնիայի բանտարկյալները հացադուլ են սկսել՝ պահանջելով բարելավել պայամանները, այդ թվում տրամադրել վճարովի հեռուստացույց, ինտերնետի ելք և հանդիպումներ ընտանիքի անդամների հետ:

Իրենց պահանջները բանտարկյալները հիմնավորում են ըստ մայիսին Սահմանադրական դատարանի ընդունած որոշման, համաձայն որի նախնական ազատազրկումը պետք է հիմնովին տարբերվի սովորական կալանավորումից:

Այժմ Ստորին Սաքսոնիայի իշխանությունները բանտի նոր մասնաշենք են կառուցում Սահմանադրական դատարանի պահանջները բավարարելու համար: Սակայն ոչ բոլոր կետերն են կատարվելու:

03.08.2011