ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ԹԻԹԵՌՆԵՐԻ «ՄԱՐԴԱՀԱՄԱՐ»

Առաջիկա հանգստյան օրերին Բելգիայի բնակիչները բնապահպանական Natagora ասոցիացիայի խնդրանքով կհաշվեն իրենց այգիների թիթեռներին:

«Թիթեռները, որոնց կյանքի համար էկոլոգիական հատուկ պայմաններ են անհրաժեշտ, շրջակա միջավայրի վիճակի լավ ցուցանիշ են: Հետևաբար, շատ օգտակար է նրանց քանակի մասին տեղեկատվություն հավաքել»,- ակցիայի իմաստը բացատրել է ասոցիացիայի ներկայացուցիչը:

Անցյալ տարի նույն ակցիայի անցկացման ժամանակ 1800 մասնակիցները 50 տարբեր տեսակների պատկանող մոտ 35հազ. թիթեռ են հաշվել: Այնուամենայնիվ, Վալոնիայում բնակվող թիթեռների 115 տեսակներից 51%-ը ոչնչացման եզրին է գտնվում, իսկ 18 տեսակն արդեն իսկ ոչնչացել է:

05.08.2011