1-ԻՆ ԲԻՈՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԹՌԻՉՔԻ

Գերմանական Լյուֆթանզա ավիաընկրությունը աշխարհում առաջինն է, որ սկսել է բիովառելիքով աշխատող ուղևորատար ինքնաթիռներով թռիչքներ իրականացնել: Համբուրգի և Ֆրանկֆուրտի միջև օրական 4 անգամ իրականացվող թռիչքներն առաջինը կլինեն աշխարհում, որ կօգտագործեն բիովառելիքային խառնուրդ` 50% բաղկացած ջրածնով վերամշակված եթերներից և ճարպաթթուներից (HEFA). Այս ամենը դեռևս պետք է հաստատվի վառելիքների չափանիշների համաշխարհային կազմակերպության կողմից:

Ինքնաթիռն աէրոբուս է` A321 մակնիշի: <Արդար ծախսիր> հետազոտական-տեխնոլոգիական (R&T) նախագծի մի մաս կազմող ամենօրյա թռիչքները կշարունակվեն 6 ամիս, որպեսզի  ուսումնասիրվի նման վառելիքների երկարաժամկետ ազդեցությունը ինքնաթիռների կատարողականության վրա:

08.08.2011