ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ԱՂԲԸ ՍՊԱՆՈՒ՞Մ Է ԿԵՏԵՐԻՆ

Գիտնականների հաշվարկով, որն այս շաբաթ ներկայացվելու է կետերի վերաբերյալ ֆորումին, մեն տարի համաշխարհային օվկիանոս նետվող միլիոնավոր տոննա պլաստիկ բեկորները կարող են կետերի համար մահացու վտանգ ներկայացնել:

Վերջին 20-ամյակում խնդրի վերաբերյալ հետազոտական գրականության ուսումնասիրումը հարյուրավոր դեպքեր է պարզում, երբ կետանմանները (դրանց թվում են կետերի, դելֆինների և ծովախոզերի 80 հազվագյուտ տեսակներ) հիվանդացել կամ սատկել են ծովային աղբի պատճառով:

Պլաստիկ տոպրակների և ձկնորսական պարագաների լայնորեն տարածումը վաղուց ի վեր վտանգավոր են համարվել ծովային թռչունների, կրիաների և մանր կետանմանների համար:

Ինչևէ, օվկիանոսաբնակ խոշոր կաթնասունների համար նման աղբի կլանումը այնպիսի լուրջ հետևանքերով է հղի, ինչպիսին են կենսունակության անկումը և մահը:

10.08.2011